Քահանա Սահակ Սարգսյանի և Իզմիրյանի նամակագրությունում քննարկվում է Իզմիրյանի նկատմամբ իշխանությունների ունեցած կասկածանքները և դժգոհություններ, Եղիշե Չիլինկերյանի տարածած սուտ լուրերը: Սարգիս Սահակյանը խնդրում է Իզմիրյանին Երուսաղեմի Հայոց Պատրիարքության հարցերում դրսևորել չեզոքություն կառավարության զայրութը չհարուցելու համար, ինչին Իզիմիրյանը պատասխանում է, որ ինքը երբեք չի փորձել խառնվել միաբանության գործերին: Նրանք քննարկում են նաև Երուսաղեմի Հայոց Պատրիարքության ֆինանսական որոշ խնդիրներ, անձնական բնույթի հարցեր: Օրմանյանն ու Իզմիրյանը իրենց նամակագրությունում քննարկում են Ղևոնդ Մախսուդյանի կատարած ֆինանսական և այլ բնույթի բազում զեղծարարությունները,հանգամանքը, որ Ղևոնդը բողոքագրեր և դիմումներ է կատարել երկրի արդարադատության նախարարությանը, քննարկում են Երուսաղեմի Հայոց Պատրիարքության ներքին խնդիրները, կուտակած մեծ պարտքերը: Անրադառնում են Ժառանգավորաց վարժարանի մի շարք խնդիրներին, միաբանության մի շարք ըմբուտ միաբանների վարքին, քննարկում են նաև անձնական բնույթի հարցեր: Վարչական հրահանգում հրամայվում է ֆինանսական ստուգումներ անցկացնել Պատրիարքության ֆինանսական հաշիվներում 1892-1905 թթ ընկած ժամանակահատվածի համար: Տեղեկագրերում քննարկվում է Մաթևոս Իզմիրյանին Երուսաղեմից հեռացնելու անհրաժեշտության մասին: Առկա է նաև ''Շաբաթը'' վերնագրով հոդվածը անհայտ ամսագրից: