Showing 190 results

Archival description
With digital objects Armenian
Print preview View:

նամակԵրուսաղեմատնիցԳեորգեպիսկոպոսԵրեցյանիցՀակոբյանմիբանությանանդամՄամբրեեպիսկոպոսՄարկոսյանին

միաբանության մեջ ստեղծված անառողջ մթնոլորտի, Բաղեշի նոր առաջնորդի ընտրության և մի շարք այլ խնդիրների մասին

նամակԵրուսաղեմատնիցԳեորգեպիսկոպոսԵրեցյանիցՀակոբյանմիբանությանանդամՄամբրեեպիսկոպոսՄարկոսյանին

իր պաշտոնանկության, այդ առթիվ Պատրիարք Օրմանյանի բռնած դիրքի և Հարություն արքեպիսկոպոսի կողմից իրեն ներկայացրած պաշտոնագրի մասին

նամակԱլեքսանդրիայիցԳրիգորևԿարապետՄելքոնյանեղբայրներիցՄկրտիչԱԽրիմյանԱմենայնՀայոցԿաթողիկոսին

հաբեշական զորավար Մաշաշայի կողմից Մենելիք կայսեր ինքնագիր նամակը՝ Երուսաղեմում գտնվող ղպտիներին պատկանող <<Էլ Սուլթան>> եկեղեցին հաբեշներին հանձնելու, ինչպես նաև որոշ ժամանակ անց Երուսաղեմի Պատրիարքին հաբեշական առաջին աստիճանի <<Աստղ Պատվանշան>> շքանշանի արժանացնելու մասին

Նամակագրություն քահանա Սահակ Սարգսյանի և Մաթևոս Իզմիրլյանի միջև, Մաղաքիա արք. Օրմանիանի և Մաթևոս Իզմիրյանին միջև, նամակներ Սիմոն Սեֆերչյանից Հարություն պատրիարքին, եպիսկոպոս Գևորգ Երեցիանի կազմած ֆինանսական ցուցակներ, շնորհավորագիր Հարություն պատրիարքին

Քահանա Սահակ Սարգսյանի և Իզմիրյանի նամակագրությունում քննարկվում է Իզմիրյանի նկատմամբ իշխանությունների ունեցած կասկածանքները և դժգոհություններ, Եղիշե Չիլինկերյանի տարածած սուտ լուրերը: Սարգիս Սահակյանը խնդրում է Իզմիրյանին Երուսաղեմի Հայոց Պատրիարքության հարցերում դրսևորել չեզոքություն կառավարության զայրութը չհարուցելու համար, ինչին Իզիմիրյանը պատասխանում է, որ ինքը երբեք չի փորձել խառնվել միաբանության գործերին: Նրանք քննարկում են նաև Երուսաղեմի Հայոց Պատրիարքության ֆինանսական որոշ խնդիրներ, անձնական բնույթի հարցեր: Օրմանյանն ու Իզմիրյանը իրենց նամակագրությունում քննարկում են Ղևոնդ Մախսուդյանի կատարած ֆինանսական և այլ բնույթի բազում զեղծարարությունները,հանգամանքը, որ Ղևոնդը բողոքագրեր և դիմումներ է կատարել երկրի արդարադատության նախարարությանը, քննարկում են Երուսաղեմի Հայոց Պատրիարքության ներքին խնդիրները, կուտակած մեծ պարտքերը: Անրադառնում են Ժառանգավորաց վարժարանի մի շարք խնդիրներին, միաբանության մի շարք ըմբուտ միաբանների վարքին, քննարկում են նաև անձնական բնույթի հարցեր: Վարչական հրահանգում հրամայվում է ֆինանսական ստուգումներ անցկացնել Պատրիարքության ֆինանսական հաշիվներում 1892-1905 թթ ընկած ժամանակահատվածի համար: Տեղեկագրերում քննարկվում է Մաթևոս Իզմիրյանին Երուսաղեմից հեռացնելու անհրաժեշտության մասին: Առկա է նաև ''Շաբաթը'' վերնագրով հոդվածը անհայտ ամսագրից:

Մեսրոպ Նշանյանինց (հետագայում Երուսաղեմի հայոց պատրիարք) Արշակ Չոպանյանին

Նշանյանը գրում է գրական գործերի, Երուսաղեմի հին մատյաններից մի քանի տաղերի արտագրման, խոսում է ապագա կաթողիկոսական ընտրությունների, էջմիածնի մատենադարանի շինարարության դժվարությւոնների, Ֆրիկի տաղերից մեկին վերաբերյալ դիտողության, Պետրոս Դուրյանի մեկ հրատարակության, իր Գրիգոր Դարանաղցի վարդապետի ''Ժամանակագրությունը'' հրատարակության պատրաստելու, Ալեքսանդրի վանքում հայտնաբերված սկաֆանդրի ընդօրինակման աշխատանքները ձեռնարկելու, Պաղեստինյան ճակատում թուրքերի կրած պարտությունների, դաշնակիցների բանակում հայ զինվորների հպարտ մասնակցության, հայ գաղթականների կացության, Արմաշի նախկին սան Տաճատ Կարապետյանի Փարիզ գալու և ուսումը շարունակելու, Եղիշե Դուրյան սրբազանի, նրա Երուսաղեմի պատրիարք ընտրվելու անհրաժեշտության, կարֆուրի դատի ընթացքի, իր եպիսկոպոս ձեռնադրվելու համար Էջմիածին մեկնելու, եկեղեցական գործերի, նոր պատրիարքական ընտրության, Թորգոմ Գուշակյանի հավանական պատրիարք ընտրվելու, Երուսաղեմի կառավարչի հետ իր հանդիպումների, Երուսաղեմում կառուցվելիք նոր մասնաշենքի, Դուրյան մատենաշարի:

Մաթևոս Իզմիրյանի և Միհրան Սեթյանի միջև նամակագրություն, Բանաձևի նախագիծ և Մաթևոս Գայըգճյանի կողմից կազմված հաշվետվություն

Միհրան Սեթյանն ու Մաթևոս Իզմիրյանը քննարկում են Երուսաղեմի ֆինանսական խնդիրների քննության համար հատուկ հանձնաժողով կազմելու անհրաժեշտության մասին: Քննարկում են Երուսաղեմի Հայոց Պատրիարքության ֆինանսական խնդիրները, պարտքի գոյացման պատճառները, Կ. Պոլիս Ղևոնդ վարդապետի կողմից ուղարկված ֆինանսական հաշվետվությունը, կալավածքների գնման և վաճառման հարցերը, քննարկում են զանազան զեղծարարությունների կատարման հարցերը, Միաբանության ներքին խնդիրները: Քննարկում են կուսակցությունների և միաբանության միջև խաղաղություն հաստատելու անհրաժեշտության մասին, ազգային այլ հարցերի մասին: Բանաձևը վերաբերվում է Երուսաղեմի ֆինանսական հարցերի քննությանը, որը ներկայացվել է վարչական ատենապետներին կողմից Ազգային կենտրոնական Վարչության Խառն Ժողովին: Հաշվետվությունը կազմված է Մաթևոս Գայլըճեանը, ով Սուրբ Աթոռի ելմտից տեսուչն է, ներկայացնում է հաշվետվություն կազմված 60 էջից, որը վերաբերվում է Ղևոնդ վարդապետի կողմից կատարված ֆինանսական զեղծարարություններին մանրամասն քննությանը սկսած 1889թ-ից մինչև 1906թ.:

Results 51 to 60 of 190