Showing 190 results

Archival description
With digital objects Armenian
Print preview View:

զեկուցագիրՆորՆախիջևանիհայոցհոգևորկառավարությունիցՍ.Էջմիածնիլուսավորչականհայոցսինոդին

Նոր Նախիջևանի հայոց թեմի եկեղեցիների կողմից հօգուտ Երուսաղեմի Ս. Հակոբյան միաբանության ժողովված գումարները առաքելու մասին

նամակՍ.ԷջմիածնիլուսավորչականհայոցսինոդիցԿ.ՊոլսիհայոցպատրիարքՀարությունարքեպիսկոպոսին

Աստրախանի բնակչուհի Ոսկի Կարապետի Մուղդուսյանի կողմից Երուսաղեմի Ս. Հակոբ վանքի և Մշո Ս. Կարապետ վանքերի օգտին արված կտակի մասին /կից` քաղվածք կտակից/

զեկուցագիրՏիգրանակերտիցԷջմիածնապատկանկալվածքներիվերատեսուչևգանձապետԳևորգԿ.-ցԱմենայնՀԱյոցԿաթողիկոսին

տեղի Երուսաղեմապատկան կալվածքների կառավարիչ Օհաննես էֆենդի Մինասյանի գործունեության մասին

հեռագիրԿոստանդնուպոլսիցՕհաննեսԹորոսյանիցևՀովհաննեսվարդապետիցՄակարԱմենայնՀայոցԿաթողիկոսին

Հարություն արքեպիսկոպոսի՝ Երուսաղեմի պատրիարքության ընտրությունը կայսերական իրադեով (հրովարտակով) հաստատելու և խառն ժողովի կողմից Սիմեոն արքեպիսկոպոսին Կ. Պոլսի պատրիարքության տեղապահ ընտրելու մասին.

կոնդակՄակարԱ.ԿաթողիկոսիցՍ.ԵրուսաղեմիհայոցպատրիարքականտեղապապահԵրեմիաարքեպիսկոպոսՏերՍահակյանին

Ս. Երուսաղեմի հայոց պատրիարքական տեղապապահ Երեմիա արքեպիսկոպոս Տեր Սահակյանի արժանիքների և արքության տիտղոս շնորհելու մասին

Տեղեկագրեր ուղղված Կ. Պոլսի պատրիարք Եղիշե Դուրյանին, Ազգային կենտրոնական Վարչության Խառը Ժողովին, Մաթևոս Իզմիրլյանին Միհրան Սեթյանից, մի խումբ միաբաններից, Մինաս Չերեզից, Հովսեփ Յուսուֆյանից, Հարություն Վեհապետյանին մի խումբ միաբաններից, Սերովբե Սամուելյանից անհայտ մարդուց, քաղվածքներ Տնօրեն Ժողովի 1889թ. ատենագրություններից

Տեղեկագիրներից մեկը 1893-1905թթ. և 1905-1907թթ Սուրբ Աթոռի գնված և վաճառված կալվածքների, նոր կառուցված շինությունների, ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ է: Երուսաղեմի հայոց պատրիարքության կողմից Կ. Պոլիս ուղարկված հաշվետվության վերաբերյալ եզրակացություն և որոշումների ընդունում: Տեղեկագրերից մեկում խոսվում է որբերի, միաբանության ներսում ղևոնդականների և հակաղևոնդականների համառ պայքարի, և միաբանությունում տիրող իրավիճակի մասին: Մեկ այլ տեղեկագրով մի շարք միաբանների Կ. Պոլսի պատրաիրքից խնդրում են իրենց տարագրյալ կուսակրոն միաբան ընկերներին թույլ տալ վերադառնալ Երուսաղեմ: 1889թ. Տնօրեն Ժողովի ատենագրություններից քաղվածքներ Եսայի պատրիարքի և պատրիարքարանի գույքի և հաշիվների վերաբերյալ: Մյուս նամակներում խոսվում է նորից Ղևոնդականների կողմից կատարած ապօրինությունների մասին, տեղեկություններ են հայտնվում Երուսաղեմի վերաքննիչ հանձնաժողովի աշխատանքների մասին: Վերջին նամակում խոսվում է յոթ վարդապետների Յոպպեի վանք փախնելու, հայ քաղաքացիների և հաշվետվություն պահանջողների միջև լարվածության, Հարություն պատրիարքի անկարողության, միաբանությունում տիրող աննախադեպ քաոսի, զեղծարարությունների , քաղաքացիների և որոշ միաբանների միջև բախումների մասին:

Նամակագրություն քահանա Սահակ Սարգսյանի և Մաթևոս Իզմիրլյանի միջև, Մաղաքիա արք. Օրմանիանի և Մաթևոս Իզմիրյանին միջև, նամակներ Սիմոն Սեֆերչյանից Հարություն պատրիարքին, եպիսկոպոս Գևորգ Երեցիանի կազմած ֆինանսական ցուցակներ, շնորհավորագիր Հարություն պատրիարքին

Քահանա Սահակ Սարգսյանի և Իզմիրյանի նամակագրությունում քննարկվում է Իզմիրյանի նկատմամբ իշխանությունների ունեցած կասկածանքները և դժգոհություններ, Եղիշե Չիլինկերյանի տարածած սուտ լուրերը: Սարգիս Սահակյանը խնդրում է Իզմիրյանին Երուսաղեմի Հայոց Պատրիարքության հարցերում դրսևորել չեզոքություն կառավարության զայրութը չհարուցելու համար, ինչին Իզիմիրյանը պատասխանում է, որ ինքը երբեք չի փորձել խառնվել միաբանության գործերին: Նրանք քննարկում են նաև Երուսաղեմի Հայոց Պատրիարքության ֆինանսական որոշ խնդիրներ, անձնական բնույթի հարցեր: Օրմանյանն ու Իզմիրյանը իրենց նամակագրությունում քննարկում են Ղևոնդ Մախսուդյանի կատարած ֆինանսական և այլ բնույթի բազում զեղծարարությունները,հանգամանքը, որ Ղևոնդը բողոքագրեր և դիմումներ է կատարել երկրի արդարադատության նախարարությանը, քննարկում են Երուսաղեմի Հայոց Պատրիարքության ներքին խնդիրները, կուտակած մեծ պարտքերը: Անրադառնում են Ժառանգավորաց վարժարանի մի շարք խնդիրներին, միաբանության մի շարք ըմբուտ միաբանների վարքին, քննարկում են նաև անձնական բնույթի հարցեր: Վարչական հրահանգում հրամայվում է ֆինանսական ստուգումներ անցկացնել Պատրիարքության ֆինանսական հաշիվներում 1892-1905 թթ ընկած ժամանակահատվածի համար: Տեղեկագրերում քննարկվում է Մաթևոս Իզմիրյանին Երուսաղեմից հեռացնելու անհրաժեշտության մասին: Առկա է նաև ''Շաբաթը'' վերնագրով հոդվածը անհայտ ամսագրից:

զեկուցագիրԲաքվիհայոցեկեղեցիներիգործակալԽորենավագքահանաՄիրզաբեկյանիցՍ.Էջմիածնիլուսավորչականհայոցսինոդին

Բաքվեբնակ Խանում Երամիշյանի կողմից Ս. Էջմիածնի վանքին և Երուսաղեմի Ս. Հակովբ վանքին գումար կտակելու մասին

Results 51 to 60 of 190