532 Treffer anzeigen

Archivische Beschreibung
Armenisch
Druckvorschau Ansicht:

190 Treffer mit digitalen Objekten Treffer mit digitalen Objekten anzeigen

Երուսաղեմի անգլիական կառավարիչից և նրա գրասենյակից նամակներ Արշակ Չոպանյանին

Նամակները հիմնականում վերաբերում են Երուսաղեմի կառավարիչ Ռոնալդ Ստորսի և Արշակ Չոպանյանի միջև հանդիպումներ կազմակերպելու օրերին և ժամերին:

Թորգոմ Գուշակյանից (Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ, Երուսաղեմի Հայոց պատրիարք) Արշակ Չոպանյանին

Թորգոմ Գուշակյանը Չոպանյանին հայտնում է շնորհակալություն իրեն շնորհավորելու համար Եգիպտոսի թեմի առաջնորդ ընտրվելու կապակցությամբ, գրում է նաև Կիլիկիայի օժանդակության ցույց տալու, Երուսաղեմում Եղիշե Դուրյանին իբրև պատրիարք ընտրելու, Դուրյանի Պոլիսիսց Երուսաղեմ մեկնելու,Դուրյանի գործունեության, Երուսաղեմի միաբանությունում որոշ անձանց ունեցած հեղինակության, տարբեր հոգևորականների վարքի, Երուսաղեմի միաբանության անդամների ընտրության, Եգիպտոսի քաղաքական տագնապների, նվիրատվությունների և գումարների փոխանցան, իր գրական գործունեության, Գարեգին կաթողիկոսի, դաշնակցականների նկատմամբ ժողովրդի ունեցած բացասական վերաբերմունքի մասին:

Թորգոմ Գուշակյանից (Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ, Երուսաղեմի Հայոց պատրիարք) Արշակ Չոպանյանին

Թորգոմ Գուշակյանը Չոպանյանին խնդրում է, որ վերջինս խնդրի Պողոս Նուբարին միջամտելու իր և դաշնակցականների միջև հակասությունները հարթելու մասին: Նաև գրում է Էջմիածնից ստացած նոր պաշտոնից հրաժարվելու, Դուրյան պատրիարքի մահվան, իր Երուսաղեմի պատրիարք ընտրվելու, իր Երուսաղեմի պատրիարքությունում աշխատելու տրամադրությունների, պատրիարք Դուրյանի կենսագրության, Երուսաղեմի պատրիարքության ֆինանսական ծանր վիճակի, Գալուստ Գուլբենկյանի հրաժարականի, Սուրբ Գրքի թարգմանության, իր հրատարակած աշխատության, կաթողիկոսության ընտրության, եվրոպահայ պատգամավորների ընտրության մասին: Նամակներից մեկում Գուշակյանը շնորհակալությոյւն է հայտնում Չոպանյանին իրեն շնորհավորելու համար Երուսաղեմի պատրիարք ընտրվելու առիթով:

Եղիշե Դուրյանից (Երուսաղեմի հայոց պատրիարքից) Արշակ Չոպանյանին

Եղիշե Դուրյանը գրում է Արշակ Չոպանյանին օսմանյան սահմանադրության վերահաստատման մասին: Նա գրում է նաև իր ` Կ.Պոլսի պատրիարք ընտրվելու վերաբերյալ մտահոգությունների, Պոլսի պատրիարքարանի ներքին գործերի, իրեն պատվիրակ ընտրելու գոհունակության, գրական աշխատանքների, Չոպանյանի Երուսաղեմի պատրիարքությունը ցուցաբերած հոգատարության, Երուսաղեմի Կարկուրյան դատի և այդ դատում Նորատունկյանի օժանդակությունը ստանալու,վանքի հողային դատական գործերի, վանքի դատական գործերում Չոպանյանի ցուցաբերած օժանդակության, չորս մագաղաթների վիճակի մասին:

Եղիշե Դուրյանից (Երուսաղեմի հայոց պատրիարքից) Արշակ Չոպանյանին

Եղիշե Դուրյանը գրում է Արշակ Չոպանյանին Կարկուրյան դատի, Նորատունկյանի միաբանության դատական հարցերում աջակցության, Չոպանյանի Երուսաղեմի կառավարչի հետ հանդիպման և միաբանության դատական հողային հարցերը քննելու, Ջեմալ փաշայի կողմից միաբանության հողերի բռնազավթման, այլ դատական խնդիրների, Գուշակյանի կողմից Նարեկացու աշխարհաբար թարգմանության, անձնական բնույթի, իր քահանայության գործունեության 50-ամյա գործունեության, իր ''Անահիտ'' ամսագրին թղթակցելու մասին:

Ergebnisse: 1 bis 10 von 532