Անձնական Մաթեվոս կաթողիկոսի արխիվ
- AM-MAT/Izmirlian/List34
- Fonds
- 1635-01-01-1910-12-31
Matthew II Izmirlian (MKI)
9 results with digital objects Show results with digital objects
Անձնական Մաթեվոս կաթողիկոսի արխիվ
Matthew II Izmirlian (MKI)
Ղևոնդ վրդ. Մախսուդյանից Մաթևոս Իզմիրյանին
Ղևոնդ վրդապետը Իզմիրլյան եսպիսկոպոսին տեղեկացնում է եկեղեցական և թեմերի հետ տարվող աշխատանքների մասին, ֆինանսական հարցերի, պատրիարքրաանի տնտեսական վիճակի, Բեթղեհեմի տաճարի պատուհանների, կատարվելիք ծախսերի անհրաժեշտության, Իսահակ եպիսկոպոսի գույքի, Նոր լուսարարապետի ընտրության և այլ անձնական հարցերի մասին
Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Միաբանության կանոնագիրքը` Երուսաղեմի հայոց պատրիարք Հարություն Վեհապետյանի կողմից հաստատված
Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Միաբանության կանոնագրքի վերաքննության և բարեփոխության քննության եզրակացության տեքստը
Տեղեկագիր Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության 1893-1905 և 1905-1907 թթ ֆինանսական գործերի քննության վերաբերյալ, Ղևոնդ վրդ. Մախսուդյանի կատարած գործողությունների, լուսարարապետի ընտրությունների, սուրբ Աթոռում տեղի ունեցած դեպքերի, Միաբանության մեջ ներքին խաղաղություն հաստատելու մասին: Ֆինանսական ցուցակներ, Միքայել վարդապետի կտակ թողած օսմանյան արժեթղթերի ցուցակներ: Տեղեկագիր Երուսաղեմի միաբանության ծանր ֆինանսական վիճակի մասին սկսած 1820թ: Կան նաև սևագրեր:
Ֆայլի ընդհանուր նկարագիրը - Երուսաղեմի Սուրբ ՀԱկոբյանց վանքի կուտակած պարտքերի միաբանության մեջ տեղի ունեցած զեղծումների, անմիաբանության և այլի վերաբերյալ վավերագրեր
Երկու օսմանագիր նամակներ, բովանդակությունը անհայտ: Սարկավագները լուսարարապետին խնդրում են թեթևացնել իրենց ծառայության հոգսը: ՄԵկ կուսակրոն քահանայի ձեռնադրման ուխտագիր: Նամակներ միաբանության որոշ հոգևորականների վարքի, միաբանության ներքին բարոյական մթնոլորտի, տիրող ներքին իրավիճակի և գործերի, որոշ միաբանների ըմբոստության և միաբանության կանոնագրքի որոշ հոդվածները խախտելու, պատրիարաքրանի պարտքի կուտակման պատճառների, Սուրբ Աթոռի հաշվական խնդրի, ֆինանսական վիճակի, միաբանության կալվաքների տնօրինման և կառավարման մասին: Յոպպեի վանքից դուրս Աթոռապատկան կալվածքների կառավարման, հայ եկեղեցու նվիրապետական աթոռների հարաբերությունների մասին:
Քահանա Սահակ Սարգսյանի և Իզմիրյանի նամակագրությունում քննարկվում է Իզմիրյանի նկատմամբ իշխանությունների ունեցած կասկածանքները և դժգոհություններ, Եղիշե Չիլինկերյանի տարածած սուտ լուրերը: Սարգիս Սահակյանը խնդրում է Իզմիրյանին Երուսաղեմի Հայոց Պատրիարքության հարցերում դրսևորել չեզոքություն կառավարության զայրութը չհարուցելու համար, ինչին Իզիմիրյանը պատասխանում է, որ ինքը երբեք չի փորձել խառնվել միաբանության գործերին: Նրանք քննարկում են նաև Երուսաղեմի Հայոց Պատրիարքության ֆինանսական որոշ խնդիրներ, անձնական բնույթի հարցեր: Օրմանյանն ու Իզմիրյանը իրենց նամակագրությունում քննարկում են Ղևոնդ Մախսուդյանի կատարած ֆինանսական և այլ բնույթի բազում զեղծարարությունները,հանգամանքը, որ Ղևոնդը բողոքագրեր և դիմումներ է կատարել երկրի արդարադատության նախարարությանը, քննարկում են Երուսաղեմի Հայոց Պատրիարքության ներքին խնդիրները, կուտակած մեծ պարտքերը: Անրադառնում են Ժառանգավորաց վարժարանի մի շարք խնդիրներին, միաբանության մի շարք ըմբուտ միաբանների վարքին, քննարկում են նաև անձնական բնույթի հարցեր: Վարչական հրահանգում հրամայվում է ֆինանսական ստուգումներ անցկացնել Պատրիարքության ֆինանսական հաշիվներում 1892-1905 թթ ընկած ժամանակահատվածի համար: Տեղեկագրերում քննարկվում է Մաթևոս Իզմիրյանին Երուսաղեմից հեռացնելու անհրաժեշտության մասին: Առկա է նաև ''Շաբաթը'' վերնագրով հոդվածը անհայտ ամսագրից:
Միհրան Սեթյանն ու Մաթևոս Իզմիրյանը քննարկում են Երուսաղեմի ֆինանսական խնդիրների քննության համար հատուկ հանձնաժողով կազմելու անհրաժեշտության մասին: Քննարկում են Երուսաղեմի Հայոց Պատրիարքության ֆինանսական խնդիրները, պարտքի գոյացման պատճառները, Կ. Պոլիս Ղևոնդ վարդապետի կողմից ուղարկված ֆինանսական հաշվետվությունը, կալավածքների գնման և վաճառման հարցերը, քննարկում են զանազան զեղծարարությունների կատարման հարցերը, Միաբանության ներքին խնդիրները: Քննարկում են կուսակցությունների և միաբանության միջև խաղաղություն հաստատելու անհրաժեշտության մասին, ազգային այլ հարցերի մասին: Բանաձևը վերաբերվում է Երուսաղեմի ֆինանսական հարցերի քննությանը, որը ներկայացվել է վարչական ատենապետներին կողմից Ազգային կենտրոնական Վարչության Խառն Ժողովին: Հաշվետվությունը կազմված է Մաթևոս Գայլըճեանը, ով Սուրբ Աթոռի ելմտից տեսուչն է, ներկայացնում է հաշվետվություն կազմված 60 էջից, որը վերաբերվում է Ղևոնդ վարդապետի կողմից կատարված ֆինանսական զեղծարարություններին մանրամասն քննությանը սկսած 1889թ-ից մինչև 1906թ.:
Նյութերից մեկը Պատրիարքության գրատան վարիչի կողմից կազմված այն գրքերի ցուցակն է, որոնք նվիրվել են Մաթևոս Իզմիրյանին: Մաթևոս Գայըգճյանը Հարություն Պատրիարքին գրում է Ղևոնդ Վարդապետի կազմած ֆինանսական հաշվետվության մասին, քննարկում առկա ֆինանսական խնդիրներն ու կալվածական բազում հարցերը: Հարություն պատրիարքը բողոք է հղում կաթողիկոս Մաթևոս Իզմիրյանին Գևորգ Գայըգճյան եպիսկոպոսի վերաբերյալ, նշելով որ եթե վերջինս անարդար մարդ չլիներ չէր սատարի Ղևոնդ վարդապետին զեղծարարությունները թաքցնելու հարցում: Խնդրում է նաև, որ Գևորգ Երեցյանին արքության աստիճան շնորհի Աթոռին անմնացորդ ծառայելու համար: Առկա է նաև երկու խոշոր ֆինանսական հաշվետվություններ: Առաջինը կազմված է միաբանության ֆինանսական և կալվածական քննիչ հանձնախմբի կողմից և ուղղված է Հարություն պատրիարքին: Այն 80 էջից բաղկացած ֆինանսական-քննական հաշվետվություն է Սուրբ աթոռի 1893-1905թթ. հաշիվների վերաբերյալ: Երկրորդ հաշվետվությունը ուղղված է Կ.Պոլսի պատրիարք Օրմանյանին Երուսաղեմի միաբանությունից, որը վերաբերոմ է պատրիարքության կալվածքներից ստացված գումարների քննությանը: 36 էջանոց ֆինանսական հաշվետվությունում մանրամասն ներկայացվում է նաև Ղևոնդ վարդապետի կատարած ֆինանսական գործունեությանը վերաբերող մանրամասներ: