Showing 190 results

Archival description
With digital objects Armenian
Print preview View:

Տեղեկագրեր ուղղված Կ. Պոլսի պատրիարք Եղիշե Դուրյանին, Ազգային կենտրոնական Վարչության Խառը Ժողովին, Մաթևոս Իզմիրլյանին Միհրան Սեթյանից, մի խումբ միաբաններից, Մինաս Չերեզից, Հովսեփ Յուսուֆյանից, Հարություն Վեհապետյանին մի խումբ միաբաններից, Սերովբե Սամուելյանից անհայտ մարդուց, քաղվածքներ Տնօրեն Ժողովի 1889թ. ատենագրություններից

Տեղեկագիրներից մեկը 1893-1905թթ. և 1905-1907թթ Սուրբ Աթոռի գնված և վաճառված կալվածքների, նոր կառուցված շինությունների, ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ է: Երուսաղեմի հայոց պատրիարքության կողմից Կ. Պոլիս ուղարկված հաշվետվության վերաբերյալ եզրակացություն և որոշումների ընդունում: Տեղեկագրերից մեկում խոսվում է որբերի, միաբանության ներսում ղևոնդականների և հակաղևոնդականների համառ պայքարի, և միաբանությունում տիրող իրավիճակի մասին: Մեկ այլ տեղեկագրով մի շարք միաբանների Կ. Պոլսի պատրաիրքից խնդրում են իրենց տարագրյալ կուսակրոն միաբան ընկերներին թույլ տալ վերադառնալ Երուսաղեմ: 1889թ. Տնօրեն Ժողովի ատենագրություններից քաղվածքներ Եսայի պատրիարքի և պատրիարքարանի գույքի և հաշիվների վերաբերյալ: Մյուս նամակներում խոսվում է նորից Ղևոնդականների կողմից կատարած ապօրինությունների մասին, տեղեկություններ են հայտնվում Երուսաղեմի վերաքննիչ հանձնաժողովի աշխատանքների մասին: Վերջին նամակում խոսվում է յոթ վարդապետների Յոպպեի վանք փախնելու, հայ քաղաքացիների և հաշվետվություն պահանջողների միջև լարվածության, Հարություն պատրիարքի անկարողության, միաբանությունում տիրող աննախադեպ քաոսի, զեղծարարությունների , քաղաքացիների և որոշ միաբանների միջև բախումների մասին:

Մաթեվոս Իզմիրլյան կաթողիկոսին վարդապետ Գրիգորիս Պալաքյանից

Դուրյան Պատրիարքի հրաժարականի մասին, Ադանայի դրության, Երուսաղեմի հաշուական խնդրի մասին, Արմաշի դպրեվանքի, Հայոց զինվորագրության, Օսմանյան պառլամենտի բացման, Երեսփոխանական ժողովի նոր կազմի, կուսակցական պայքարի ընթացքի, ազգային հիվանդանոցի ճգնաժամային վիճակի, Օրմանյանին վերստին պատրիարք դարձնելու ջանքերի և Նորատունկյանի` ոչ մի գործի մասնակցել չկամենալու մասին

Թորգոմ Գուշակյանից Հակոբ Օշականին

Պաշտոնական նամակ, որով հայտնվում է Սուրբ Աթոռի որոշումը` Օշականին ուսուցչի պաշտոնով Ժառանգավորաց Վարժարանում աշխատելու հրավիրելու մասին: Ներկայացվում են նրան ներկայացվող պահանջներն ու աշխատանքի պայմանները:

Եղիշե Դուրյանից (Երուսաղեմի հայոց պատրիարքից) Արշակ Չոպանյանին

Եղիշե Դուրյանը գրում է Արշակ Չոպանյանին Կարկուրյան դատի, Նորատունկյանի միաբանության դատական հարցերում աջակցության, Չոպանյանի Երուսաղեմի կառավարչի հետ հանդիպման և միաբանության դատական հողային հարցերը քննելու, Ջեմալ փաշայի կողմից միաբանության հողերի բռնազավթման, այլ դատական խնդիրների, Գուշակյանի կողմից Նարեկացու աշխարհաբար թարգմանության, անձնական բնույթի, իր քահանայության գործունեության 50-ամյա գործունեության, իր ''Անահիտ'' ամսագրին թղթակցելու մասին:

Բաբկեն Կյուլեսերյանից (Երուսաղեմի միաբան, Կիլիկիո աթոռակից կաթողիկոս) Արշակ Չոպանյանին

Բաբկեն Կյուլեսերյանը գրում է իր ծավալած բանասիրական գործունեության մասին, Չոպանյանի դեմ եղած հարձակումների, ''Անահիտ'' Ամսագրի դադարեցման, իր համալսարանակ կրթություն ստանալու, իր ծավալած Ազգային-մշակութային գործունեության, Հայկական Հարցի, Պողոս Նուբար Փաշայի, Հայ քաղաքական իրավիճակի, հայ-ֆրանսիական կապերի, Պատերազմի և դրա հետ կապված հարցերի, հայ կամավորների, Ամերիկա իր այցի, իր առղջական վիճակի, անձնական և այլ բնույթի հարցերի մասին:

Բաբկեն Կյուլեսերյանից (Երուսաղեմի միաբան, Կիլիկիո աթոռակից կաթողիկոս) Արշակ Չոպանյանին

Կյուլեսերյանը գրում է Չոպանյանին Օրմանյանի ''Ազգապատումի'' հրատարակության առթիվ գրախոսական գրելու, Սիոն Ամսագրի բովանդակության և Երուսաղեմի հետ կապված հարցերի քննարկման, Երուսաղեմի պատրիարքի գործուենության, իր Կիլիկիո կաթողիկոս ընտրվելու, կարֆուրյան 70-ամյա դատի, ''Սիոնին'' Չոպանյանի աշխատակցության, Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վանքին երկրաշարժի պատճառած վնասների, Եղիշե Դուրյանի հոբելյանի, անձնական հանդիպումներ խնդրելու, Թորգոմ Գուշակյանին` իբրև Երուսաղեմի հայոց պատրիարք ընտրելու, Երուսաղեմի վիճակի, հինա պատրիարքի մահվան տարելիցի, նոր պատրիարքի ընտրության, էջմիածնի կաթողիկոսի հետ կապված խնդիրների, Էջմիածնի կաթողիկոս ընտրելու, անձնական և այլ հարցերի մասին:

Բաբկեն Կյուլեսերյանից (Երուսաղեմի միաբան, Կիլիկիո աթոռակից կաթողիկոս) Վահան Թեքեյան

Սիոն ամսագրի խմբագիր Բաբկեն Կյուլեսերյանը Հակոբ Օշականին հրավիրում է թղթակցել ամսագրին: Նշում է, որ պատրիարքարանը շատ ուրախ կլինի, եթե Վահան Թեքեյանի գրվածքները հրաարակվեն Սիոն ամսագրում: Գրում է իր անձնական գործերի և միաբանություն տիրող տրամադրությունների մասին:

գրությունԵրուսաղեմիհայոցպատրիարքՀարությունարքեպիսկոպոսիցԱմենայնՀայոցՄկրտիչԿաթողիկոսին

Պատրիարքարանի և Մայր Աթոռի փոխհարաբերությունների, Ս. Երուսաղեմի միաբան Մամբրե եպիսկոպոսի մահվան և Գևորգ եպիսկոպոս Երիցյանի անունով հղված կոնդակի մասին

Results 1 to 10 of 190