Showing 13 results

Archival description
The Matenadaran - Mesrop Mashtots Institute of Ancient Manuscripts (MAT) With digital objects Armenian
Print preview View:

տեղեկագրեր ուղղված Երուսաղեմի հայոց պատրիարք Հարություն Վեհապետյանին միաբանական ընդհանուր ժողովից, Պետրոս Սարաճեանից, Մուշեղ վարդապետից, Աթանաս Ասլանյանից, Մաթևոս Գայըգճեանից, Մեսրոպ Նշանյանից, Տեղեկագիր Կ. Պոլսի պատրիարք Եղիշե Դուրյանին, Եղիշե Դուրյանից Երուսաղեմի միաբանությանը:

Ժառանգավորաց Վարժարանի տեսուչ Պետրոս Սարաճեանի շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ գրագրություններ: Պետրոս Սարաճեանը պատրիարքին ներկայացնում է վարժարանի հնգամյա ուսումնական ծրագիր և խնդրում է այն քննել և հաստատել` կից ներկայացնելով նաև ծրագիրը, խնդրում է հաստատել դասավանդվող առարկաների ցանկը, ժամաքանակը և ուսուցիչների ցանկը: Վարժարանի տեսուչը Պետրոս Սարաճեանը, տնօրեն ժողովի անդամ Մեսրոպ Նշանյանը և ելեմտից տեսուչ Մաթևոս Գայըգճեանը իրենց պաշտոններից ազատվելու դիմումներ են ներկայցնում պատրիարքին: Մուշեղ վարդապետը Հարություն պատրիարքին մեղադրում է պատրիարքությունում տիրող իրավիճակի մեջ և նրան քննադատում է կատարած բազում ապօրինությունների համար: Տեղեկագրերով խնդրում են պատրիարքից կարգալույծ անել սարկավագ Հարություն Մանվելյանին, քանի որ նա չի կատարում իր պարտականությունները: Հրահանգ Երուսաղեմի պատրիարքության բարեկարգության համար: 1893 - 1905թթ. միաբանության ֆինանսական հաշիվների վերաբերյալ հաշվետվություն ուղղված Կ. Պոլսի պատրիարքությանը: 25 էջանոց ֆինանսական հաշվետվություն Ղևոնդ վարդապետի գործունեության վերաբերյալ: 45 էջանոց ֆինանսական հաշվետվություն տրված Ղևոնդ վարդապետի կողմից, որոնք վերաբերվում են գնված, վաճառված և վարձով տրված կալվածքներին, գնված և վաճառված արժեթղթերին:

Տեղեկագրեր ուղղված Կ. Պոլսի պատրիարք Եղիշե Դուրյանին, Ազգային կենտրոնական Վարչության Խառը Ժողովին, Մաթևոս Իզմիրլյանին Միհրան Սեթյանից, մի խումբ միաբաններից, Մինաս Չերեզից, Հովսեփ Յուսուֆյանից, Հարություն Վեհապետյանին մի խումբ միաբաններից, Սերովբե Սամուելյանից անհայտ մարդուց, քաղվածքներ Տնօրեն Ժողովի 1889թ. ատենագրություններից

Տեղեկագիրներից մեկը 1893-1905թթ. և 1905-1907թթ Սուրբ Աթոռի գնված և վաճառված կալվածքների, նոր կառուցված շինությունների, ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ է: Երուսաղեմի հայոց պատրիարքության կողմից Կ. Պոլիս ուղարկված հաշվետվության վերաբերյալ եզրակացություն և որոշումների ընդունում: Տեղեկագրերից մեկում խոսվում է որբերի, միաբանության ներսում ղևոնդականների և հակաղևոնդականների համառ պայքարի, և միաբանությունում տիրող իրավիճակի մասին: Մեկ այլ տեղեկագրով մի շարք միաբանների Կ. Պոլսի պատրաիրքից խնդրում են իրենց տարագրյալ կուսակրոն միաբան ընկերներին թույլ տալ վերադառնալ Երուսաղեմ: 1889թ. Տնօրեն Ժողովի ատենագրություններից քաղվածքներ Եսայի պատրիարքի և պատրիարքարանի գույքի և հաշիվների վերաբերյալ: Մյուս նամակներում խոսվում է նորից Ղևոնդականների կողմից կատարած ապօրինությունների մասին, տեղեկություններ են հայտնվում Երուսաղեմի վերաքննիչ հանձնաժողովի աշխատանքների մասին: Վերջին նամակում խոսվում է յոթ վարդապետների Յոպպեի վանք փախնելու, հայ քաղաքացիների և հաշվետվություն պահանջողների միջև լարվածության, Հարություն պատրիարքի անկարողության, միաբանությունում տիրող աննախադեպ քաոսի, զեղծարարությունների , քաղաքացիների և որոշ միաբանների միջև բախումների մասին:

Results 11 to 13 of 13