Showing 4 results

Archival description
Archives of the Divan of the Catholicos of All Armenians, holding from the Matenadaran, 1476-1955 With digital objects Ermenice
Print preview View:

Սարգիս արք. Ջալալյանը Երուսաղեմի Հայոց Պատրիարք Եսայիին

Ի պատասխան Երուսաղեմի հայոց պատրիարքի հրավերի, խոստանում է, այցելել: Իր առաջ ծառացած դժվարությունները հաղթահարելուց հետո, խորհուրդ է տալիս ձեռք քաշել հայ և հույն եկեղեցիները միացնելու զուր ջանքերից, մատնանշելով, որ իննը կաթողիկոսների դա չի հաջողվել անել

Սարգիս արք. Ջալալյանը Երուսաղեմի Հայոց Պատրիարք Հարություն Վեհապետյան

Սարգիս արք. Ջալալյանը գրում է իր` Պոլիս ժամանելուց առաջ արդեն դիմել էին Բ. Դռան Լատինացոց անիրավության առաջն առնելու համար: Կառավարությունը ընդառաջել էր խնդրանքին և պետական ծախսով նորոգել էր տվել տաճարի առաստաղը և արտոնել Հայոց և Հունաց պատկերները կախելու ըստ հնավանդ սովորության:

Սարգիս արք. Ջալալյանը Մսեր Մսերյանին

Սարգիս արք. Ջալալյանը նշում է տաժանելի ճանապարհորդությունը դեպի Զմուռնիա հասնելը:Գովում է տեղի ժողովրդի ուսումնասիրությունը և այլ բարեմասնությունները: Նշում է նրա քեռայրի և այլոց հետ հանդիպումը: Նշում է և իր առաքելության հաջող հետևանքը: Վերջում շեշտելով Երուսաղեմի ՀԱյոց պատրիարքության ամենօր զարգանալն ու Էջմիածնի կաթողիկոսության ''թուլացումը'' երկյուղ է հայտնում, որ ազգի սիրտը իսպառ կդառնա Երուսաղեմի կողմը:

Սարգիս արք. Ջալալյանը Նուպար Փաշային

Գրում է, որ Կաթողիկոսի հրամանով Կ. Պոլիս գալով իմացել է, որ Երուսաղեմի Աթոռի Եգիպտոսում ունեցած կալվածքներն ուզում են խլել ոմանք:Խնդրում է արգելելայդ անիրավությունը: