Showing 532 results

Archival description
ארמנית
Advanced search options
Print preview View:

190 results with digital objects Show results with digital objects

արձանագրությունՍ.ԷջմիածնիՍինոդիօրագրությունը

Սինոդը ստանալով հին ղրիմեցի վաճառականի կին Լուսպիքի Պետրոսյանի կտակագրի պատճենը, իր ոսկի գոտին Էջմիածնի, Երուսաղեմի և Հին Ղրիմի եկեղեցիներին կտակելու մասին, որոշում է հայտնել, թե ուր է այդ գոտին և Երուսաղեմն ու Հին Ղրիմը ինչքան են ստացել իրենց բաժնի դիմաց

արձանագրությունՍ.ԷջմիածնիՍինոդիօրագրությունը

Սինոդը ստանալով Բեսարաբիայի կոնսիստորիայից Բելցիի վաճառական Հարություն Դավթյանի կտակած գումարների ցուցակը, զանազան վանքերին և եկեղեցիներին, դրան կից ստանալով նաև Էջմիածնին, Երուսաղեմի և Հովհաննու վանքերին հասանելիք 115 ռուբլին, որոշում է Էջմիածնի բաժին 60 ռուբլին հանձնել գանձապետին և մնացյալը ուղարկել փոխարքայի դիվանի դիպլոմատիական բաժնին, Երուսաղեմի և Ս. Հովհաննես – Կարապետի վանքերին հասցնելու համար

արձանագրությունՍ.ԷջմիածնիՍինոդիօրագրությունը

Սինոդը իր ատենապետի պաշտոնակատարից տեղեկանալով, որ հանգուցյալ շուշեցի Հարություն Հակոբյանի` Երուսաղեմի և Նարեկա վանքերին կտակած 29 հոլանդական ոսկին տեղ չի հասցված հավատարիմ ուղևոր չճարվելու պատճառով, որոշում է գանձապետից պահանջել այդ գումարը և ուղարկել փոխարքայի դիպլոմատիական դիվանատան միջոցով

արձանագրությունՍ.ԷջմիածնիՍինոդիօրագրությունը

Սինոդը ստանալով Աստրախանի կոնսիստորիայի տեղեկագիրը, Համբարձում Խաչանյանի` զանազան եկեղեցիներին և վանքերին կտակած գումարների մասին, պատվիրում է կարճել գործը, նրանով, որ կոնսիստորիայի վերահսկողությամբ ուղարկվեն Երուսաղեմի և Մեհսարի վանքերին կտակված դրամները

արձանագրությունՍ.ԷջմիածնիՍինոդիօրագրությունը

Սինոդը որոշում է կաթողիկոսի տնօրինությանը ներկայացնել Երուսաղեմի Կիրակոս պատրիարքի միջնորդագիրը, Դավիթ ծայրագոյն վարդապետին եպիսկոպոս ձեռնադրելու համար

Results 41 to 50 of 532