Տեղեկագիրներից մեկը 1893-1905թթ. և 1905-1907թթ Սուրբ Աթոռի գնված և վաճառված կալվածքների, նոր կառուցված շինությունների, ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ է: Երուսաղեմի հայոց պատրիարքության կողմից Կ. Պոլիս ուղարկված հաշվետվության վերաբերյալ եզրակացություն և որոշումների ընդունում: Տեղեկագրերից մեկում խոսվում է որբերի, միաբանության ներսում ղևոնդականների և հակաղևոնդականների համառ պայքարի, և միաբանությունում տիրող իրավիճակի մասին: Մեկ այլ տեղեկագրով մի շարք միաբանների Կ. Պոլսի պատրաիրքից խնդրում են իրենց տարագրյալ կուսակրոն միաբան ընկերներին թույլ տալ վերադառնալ Երուսաղեմ: 1889թ. Տնօրեն Ժողովի ատենագրություններից քաղվածքներ Եսայի պատրիարքի և պատրիարքարանի գույքի և հաշիվների վերաբերյալ: Մյուս նամակներում խոսվում է նորից Ղևոնդականների կողմից կատարած ապօրինությունների մասին, տեղեկություններ են հայտնվում Երուսաղեմի վերաքննիչ հանձնաժողովի աշխատանքների մասին: Վերջին նամակում խոսվում է յոթ վարդապետների Յոպպեի վանք փախնելու, հայ քաղաքացիների և հաշվետվություն պահանջողների միջև լարվածության, Հարություն պատրիարքի անկարողության, միաբանությունում տիրող աննախադեպ քաոսի, զեղծարարությունների , քաղաքացիների և որոշ միաբանների միջև բախումների մասին: