Դանիել, Եփրեմ, Հովհաննես կաթողիկոսների և Երուսաղեմի պատրիարք Գաբրիելի կոնդակները` Դելվիթլու Բեսլբալի խանին 8 գազ ջուխացու ուղարկելու, կնյազ Հովհաննես Աբեմելիքովին ոսկեբուրանգ մատանիով պարգևատրելու և վանքերին աջհամբույրներ տվողներին դրվատելու մասին
Սինոդը ստանալով Երևանի կոնսիստորիայի տեղեկագիրը, Ալեքսանդրապոլի շրջանից երեք քահանաների անլեգալ կերպով Երուսաղեմ փախչելու մասին, որոշում է դիմել կառավարչապետին, որ դրանց վերադարձնել և հանձնել տա Երևանի կոնսիստորիայի տնօրինությանը:
Կաթողիկոսի ընտրության ձևականության վերաբերյալ Սինոդի մշակած նախագիծը, պրոկուրորի առաջարկով, կառավարչապետի հաստատմանը ներկայացնելու մասին, Սինոդը որոշում է ամեն կերպ սիրաշահել Կ. Պոլսի և Երուսաղեմի պատրիարքների ներկայացուցիչներին, վաղուց ի վեր ունեցած այդ երկու աթոռներին ու ժողովրդին Էջմիածնի հետ կապելու համար