Showing 28 results

Archival description
Charents Museum of Literature and Arts (GAT Museum) Armenian
Print preview View:

18 results with digital objects Show results with digital objects

Բաբկեն Կյուլեսերյանից (Երուսաղեմի միաբան, Կիլիկիո աթոռակից կաթողիկոս) Վահան Թեքեյան

Սիոն ամսագրի խմբագիր Բաբկեն Կյուլեսերյանը Հակոբ Օշականին հրավիրում է թղթակցել ամսագրին: Նշում է, որ պատրիարքարանը շատ ուրախ կլինի, եթե Վահան Թեքեյանի գրվածքները հրաարակվեն Սիոն ամսագրում: Գրում է իր անձնական գործերի և միաբանություն տիրող տրամադրությունների մասին:

Հայ Երիտասարդաց Միությունից (գործել է Երուսաղեմ) Վահան Թեքեյանին

Հրավիրում են խորհրդակցության մայիսի 28-ին ընդառաջ հանրապետության տոնի համար, քանի որ կազմակերպելու են հանդեսներ: Մեկ այլ նամակով խնդրում են իր գրական մասնագիտական օգնությունը բերել այն երիտասարդներին, ովքեր տպագրվում են Երուսաղեմի Հայ Երիտասարդաց Միության կողմից հրատարակվող ՀԵՄ ամսագրում: Շնորհակալություն են հայտնում Վահան Թեքեյանից նրա կողմից ուղարկված իր բանաստեղծությունների ժողովածուն ուղարկելու համար: Նրան հրավիրում են Հայֆայի Հայ Երիտասարդաց Միության երիտասարդների կողմից կազմակերպված մեկ գրական միջոցառմանը:

Եղիշե Դուրյանից (Երուսաղեմի հայոց պատրիարքից) Արշակ Չոպանյանին

Եղիշե Դուրյանը գրում է Արշակ Չոպանյանին Կարկուրյան դատի, Նորատունկյանի միաբանության դատական հարցերում աջակցության, Չոպանյանի Երուսաղեմի կառավարչի հետ հանդիպման և միաբանության դատական հողային հարցերը քննելու, Ջեմալ փաշայի կողմից միաբանության հողերի բռնազավթման, այլ դատական խնդիրների, Գուշակյանի կողմից Նարեկացու աշխարհաբար թարգմանության, անձնական բնույթի, իր քահանայության գործունեության 50-ամյա գործունեության, իր ''Անահիտ'' ամսագրին թղթակցելու մասին:

Թորգոմ Գուշակյանից (Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ, Երուսաղեմի Հայոց պատրիարք) Արշակ Չոպանյանին

Թորգոմ Գուշակյանը Չոպանյանին խնդրում է, որ վերջինս խնդրի Պողոս Նուբարին միջամտելու իր և դաշնակցականների միջև հակասությունները հարթելու մասին: Նաև գրում է Էջմիածնից ստացած նոր պաշտոնից հրաժարվելու, Դուրյան պատրիարքի մահվան, իր Երուսաղեմի պատրիարք ընտրվելու, իր Երուսաղեմի պատրիարքությունում աշխատելու տրամադրությունների, պատրիարք Դուրյանի կենսագրության, Երուսաղեմի պատրիարքության ֆինանսական ծանր վիճակի, Գալուստ Գուլբենկյանի հրաժարականի, Սուրբ Գրքի թարգմանության, իր հրատարակած աշխատության, կաթողիկոսության ընտրության, եվրոպահայ պատգամավորների ընտրության մասին: Նամակներից մեկում Գուշակյանը շնորհակալությոյւն է հայտնում Չոպանյանին իրեն շնորհավորելու համար Երուսաղեմի պատրիարք ընտրվելու առիթով:

Results 1 to 10 of 28