Showing 23 results

Архивное описание
The Matenadaran - Mesrop Mashtots Institute of Ancient Manuscripts (MAT) армянский
Advanced search options
Педварительный просмотр View:

13 результаты с цифровыми объектами Show results with digital objects

Ազգային Կենտրոնական վարչության խառն ժողովի ընդունած բանաձև

Երուսաղեմի հաշվական խնդրի վերաբերյալ բանաձև, ներկայացված վարչական ատենապետների կողմից Ազգային Կենտրոնական վարչության խառն ժողովի մարտի 14-ի նիստի ընթացքում

Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վանքի կուտակած պարտքերի միաբանության մեջ տեղի ունեցած զեղծումների, անմիաբանության և այլի վերաբերյալ վավերագրեր

Ֆայլի ընդհանուր նկարագիրը - Երուսաղեմի Սուրբ ՀԱկոբյանց վանքի կուտակած պարտքերի միաբանության մեջ տեղի ունեցած զեղծումների, անմիաբանության և այլի վերաբերյալ վավերագրեր

Կ. Պոլսի հայոց պատրիարք Հովհաննես արք. Արշարունին Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ V Սուրենյանցին

Պատրիարքը կաթողիկոսին հայտնում է թուրքական կառավարության դեպի հայերը ունեցած վերաբերմունքի և դրա հետևանքների մասին: Այս առթիվ ազգային և երեցփոխանական ժողովների գործառնությունների մասին: Սրանց դեպի ինքն ունեցած անբարյացակամ վերաբերմունքի և իր գործերի մասին:

Հարություն Վեհապետյանին, Մաթևոս Իզմիրլյանին, Մաղաքիա Օրմանիանին Գաբրիել վարդապետից, անհայտ անձանցից ուղարկված նամակներ Մաթևոս Իզմիրլյանին, Օրմանիան, նամակ Մաթևոս Իզմիրլյանից Մկրտիչ էֆենդիին, նամակներ Մամբրե վարդապետից, Սարգիս Աճեմյանից, վարդապետ Սամուելյանից Մաթևոս Իզմիրլյանին, մի խումբ սարկավագներից Սահակ Խոպանյանին, Երեմիա արքեպիսկոպոսին Սարգիս Աճեմյանից, անհայտ անձին Երուսաղեմի միաբաններից

Երկու օսմանագիր նամակներ, բովանդակությունը անհայտ: Սարկավագները լուսարարապետին խնդրում են թեթևացնել իրենց ծառայության հոգսը: ՄԵկ կուսակրոն քահանայի ձեռնադրման ուխտագիր: Նամակներ միաբանության որոշ հոգևորականների վարքի, միաբանության ներքին բարոյական մթնոլորտի, տիրող ներքին իրավիճակի և գործերի, որոշ միաբանների ըմբոստության և միաբանության կանոնագրքի որոշ հոդվածները խախտելու, պատրիարաքրանի պարտքի կուտակման պատճառների, Սուրբ Աթոռի հաշվական խնդրի, ֆինանսական վիճակի, միաբանության կալվաքների տնօրինման և կառավարման մասին: Յոպպեի վանքից դուրս Աթոռապատկան կալվածքների կառավարման, հայ եկեղեցու նվիրապետական աթոռների հարաբերությունների մասին:

Ղևոնդ վրդ. Մախսուդյանից Մաթևոս Իզմիրյանին

Ղևոնդ վրդապետը Իզմիրլյան եսպիսկոպոսին տեղեկացնում է եկեղեցական և թեմերի հետ տարվող աշխատանքների մասին, ֆինանսական հարցերի, պատրիարքրաանի տնտեսական վիճակի, Բեթղեհեմի տաճարի պատուհանների, կատարվելիք ծախսերի անհրաժեշտության, Իսահակ եպիսկոպոսի գույքի, Նոր լուսարարապետի ընտրության և այլ անձնական հարցերի մասին

Մաթեվոս Իզմիրլյան կաթողիկոսին վարդապետ Գրիգորիս Պալաքյանից

Դուրյան Պատրիարքի հրաժարականի մասին, Ադանայի դրության, Երուսաղեմի հաշուական խնդրի մասին, Արմաշի դպրեվանքի, Հայոց զինվորագրության, Օսմանյան պառլամենտի բացման, Երեսփոխանական ժողովի նոր կազմի, կուսակցական պայքարի ընթացքի, ազգային հիվանդանոցի ճգնաժամային վիճակի, Օրմանյանին վերստին պատրիարք դարձնելու ջանքերի և Նորատունկյանի` ոչ մի գործի մասնակցել չկամենալու մասին

Մաթևոս Իզմիրյանի և Միհրան Սեթյանի միջև նամակագրություն, Բանաձևի նախագիծ և Մաթևոս Գայըգճյանի կողմից կազմված հաշվետվություն

Միհրան Սեթյանն ու Մաթևոս Իզմիրյանը քննարկում են Երուսաղեմի ֆինանսական խնդիրների քննության համար հատուկ հանձնաժողով կազմելու անհրաժեշտության մասին: Քննարկում են Երուսաղեմի Հայոց Պատրիարքության ֆինանսական խնդիրները, պարտքի գոյացման պատճառները, Կ. Պոլիս Ղևոնդ վարդապետի կողմից ուղարկված ֆինանսական հաշվետվությունը, կալավածքների գնման և վաճառման հարցերը, քննարկում են զանազան զեղծարարությունների կատարման հարցերը, Միաբանության ներքին խնդիրները: Քննարկում են կուսակցությունների և միաբանության միջև խաղաղություն հաստատելու անհրաժեշտության մասին, ազգային այլ հարցերի մասին: Բանաձևը վերաբերվում է Երուսաղեմի ֆինանսական հարցերի քննությանը, որը ներկայացվել է վարչական ատենապետներին կողմից Ազգային կենտրոնական Վարչության Խառն Ժողովին: Հաշվետվությունը կազմված է Մաթևոս Գայլըճեանը, ով Սուրբ Աթոռի ելմտից տեսուչն է, ներկայացնում է հաշվետվություն կազմված 60 էջից, որը վերաբերվում է Ղևոնդ վարդապետի կողմից կատարված ֆինանսական զեղծարարություններին մանրամասն քննությանը սկսած 1889թ-ից մինչև 1906թ.:

Results 1 to 10 of 23