Բագրատ վարդապետի գրությունները, հայտարարությունները և հեռագիրըԳևորգ արքեպիսկոպոս Սուրենյանցին և Եղիշե արքեպ. Դուրյանին պրոֆ Եղիազարյանից հեռագիր ստանալու, կոմսուհու Էջմիածին ժամանելու, Պետերբուրգ մեկնելու, անգլիացի Վիլյամ եպ-ի Մայր Աթոռ ժամանելու, հանգուցյալ Եզեկել վրդ. Արշակունու գույքերի ցուցակը և գումարը Դանիել արքեպիսկոպոսին հանձնելու մասին
Բեթղեհեմի հայոց ս. Ծննդյան վանքից Ճ. Խիզոնյանի նամակը Լաթաքիայի հայոց թեմի պատրիարքական փոխանորդ Վահան վրդպ. Գևորգյանին` Խըտրպեյում կատարված անիրավությունների մասին:
Գարեգին վարդապետի դիմումը` հայոց մանրանկարչությանը նվիրված աշխատությունը ավարտելու համար իրեն արձակուրդ տալու մասին: Բագվաբնակ Ադամովի գրությունը, Գարեգին վարդապետի մանրանկարչությանը վերաբերող աշխատությունը տպագրելու համար, իր կողմից 5000 ռ. Տրամադրելու մասին: