Showing 532 results

Archival description
Armenian
Print preview View:

190 results with digital objects Show results with digital objects

Արտասահմանից ստացված վավերագրական նյութերի հավաքածու

  • AM-HAA/420
  • Fonds
  • 1837-1941

This collection includes 88 “lists” (sections) and each of them is dedicated to a famous Armenian (either an historian, a musician, a painter, a monk, a general, a professor, an editor, a doctor, or an engineer), or to a well-known institution or event. For instance, this collection also includes papers from the Armenian orphanage of Aleppo, documents about the massacres of Cilicia, or papers from the charitable organizations of Syria, Lebanon and etc.
These are mostly personal papers that have been given to the National Archives of Armenia by relatives.

Gartashyan Artashes (GA)

Բաբկեն Կյուլեսերյանից (Երուսաղեմի միաբան, Կիլիկիո աթոռակից կաթողիկոս) Արշակ Չոպանյանին

Բաբկեն Կյուլեսերյանը գրում է իր ծավալած բանասիրական գործունեության մասին, Չոպանյանի դեմ եղած հարձակումների, ''Անահիտ'' Ամսագրի դադարեցման, իր համալսարանակ կրթություն ստանալու, իր ծավալած Ազգային-մշակութային գործունեության, Հայկական Հարցի, Պողոս Նուբար Փաշայի, Հայ քաղաքական իրավիճակի, հայ-ֆրանսիական կապերի, Պատերազմի և դրա հետ կապված հարցերի, հայ կամավորների, Ամերիկա իր այցի, իր առղջական վիճակի, անձնական և այլ բնույթի հարցերի մասին:

Բաբկեն Կյուլեսերյանից (Երուսաղեմի միաբան, Կիլիկիո աթոռակից կաթողիկոս) Արշակ Չոպանյանին

Կյուլեսերյանը գրում է Չոպանյանին Օրմանյանի ''Ազգապատումի'' հրատարակության առթիվ գրախոսական գրելու, Սիոն Ամսագրի բովանդակության և Երուսաղեմի հետ կապված հարցերի քննարկման, Երուսաղեմի պատրիարքի գործուենության, իր Կիլիկիո կաթողիկոս ընտրվելու, կարֆուրյան 70-ամյա դատի, ''Սիոնին'' Չոպանյանի աշխատակցության, Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վանքին երկրաշարժի պատճառած վնասների, Եղիշե Դուրյանի հոբելյանի, անձնական հանդիպումներ խնդրելու, Թորգոմ Գուշակյանին` իբրև Երուսաղեմի հայոց պատրիարք ընտրելու, Երուսաղեմի վիճակի, հինա պատրիարքի մահվան տարելիցի, նոր պատրիարքի ընտրության, էջմիածնի կաթողիկոսի հետ կապված խնդիրների, Էջմիածնի կաթողիկոս ընտրելու, անձնական և այլ հարցերի մասին:

Բաբկեն Կյուլեսերյանից (Երուսաղեմի միաբան, Կիլիկիո աթոռակից կաթողիկոս) Արշակ Չոպանյանին

Կյուլեսերյանը գրում է Չոպանյանին գոյություն ունեցող գրաքննադատության, թուրքահայերի Կովկաս գաղթելու, պատերազմի, հայկական հարցի, պոլսում կատարված ձերբակալությունների, թուրքիայում տեղի ունեցած հայկական կոտորածների, Ամերիկահայ գաղութի, Չոպանյանի գրական և քաղաքական գործունեության, ''Տավրոս'' ամսագրի գործունեության, Հայկական Հարցի, Պողոս Նուբարի, Պողոս Էսմիրյանի, Տամատյանի, իր ճանապարհորդությունների, Ազգային պատվիրականության և Չոպանյանի գործունեության, Երուսաղեմի կացության և այն ազգային լուսավորության կենտրոն դարձնելու, նոր Հայաստանի հիմնադրման, հայ ժողովրդի ծանր վիճակի, Եղիշե Դուրյանի Երուսաղեմի հայոց պատրիարք ընտրելու, Էջմիածնի կաթողիկոսի ընտրության, հայ դատի վերաբերյալ Ֆրանսիայի վերաբերմունքի, Օրմանյանի և տարբեր այլ հոգևորականների, Խերյանի կտակի մասին:

Բաբկեն Կյուլեսերյանից (Երուսաղեմի միաբան, Կիլիկիո աթոռակից կաթողիկոս) Արշակ Չոպանյանին

Կյուլեսերյանը գրում է Ազգային Պատվիրակությանը, Եղիշե Դուրյան պատրիարքին և Կիլիկիո կաթողիկոսին նամակներ ուղարկելու, իր գիտական գործունեության, Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքի, Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի, տպարանի բարեկարգման, Նյու-Յորքից Երուսաղեմ մեկնելու, Երուսաղեմում Օրմանյանի ''Ազգապատումի'' հրատարակության, ''Սիոն'' ամսագրի հրատարակության և դրա խմբագրական կազմի, դրա հրատարակման վերաբերյալ գրաքննության, Չոպանյանին Երուսաղեմ հրավիրելու, Երուսաղեմի հայոց պատրիարքության վերաշինության հարցում Չոպանյանի դերի, Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում նրա դասավանդման, պատրիարքության կողմից տարվող Կարֆուրյան դատի վերաբերյալ

Բաբկեն Կյուլեսերյանից (Երուսաղեմի միաբան, Կիլիկիո աթոռակից կաթողիկոս) Վահան Թեքեյան

Սիոն ամսագրի խմբագիր Բաբկեն Կյուլեսերյանը Հակոբ Օշականին հրավիրում է թղթակցել ամսագրին: Նշում է, որ պատրիարքարանը շատ ուրախ կլինի, եթե Վահան Թեքեյանի գրվածքները հրաարակվեն Սիոն ամսագրում: Գրում է իր անձնական գործերի և միաբանություն տիրող տրամադրությունների մասին:

Results 51 to 60 of 532