Ալեքսադրապոլից անլեգալ ճանապարհով Երուսաղեմ փախած երեք քահանաներին ետ վերադարձնելու նպատակով Կովկասի կառավարչապետի կողմից Կ. Պոլսի ռուս դեսպանին դիմելու մասին
Սինոդը իր ատենապետի պաշտոնակատարից տեղեկանալով, որ հանգուցյալ շուշեցի Հարություն Հակոբյանի` Երուսաղեմի և Նարեկա վանքերին կտակած 29 հոլանդական ոսկին տեղ չի հասցված հավատարիմ ուղևոր չճարվելու պատճառով, որոշում է գանձապետից պահանջել այդ գումարը և ուղարկել փոխարքայի դիպլոմատիական դիվանատան միջոցով
Սինոդը որոշում է գործին կցել փոխարքայի դիպլոմատիական դիվանատան գրությունը, առ այն, որ վաճառական Հարություն Դավթյանի` Երուսաղեմի և Ս. Կարապետի վանքերին կտակած գումարները ուղարկված են տեղերի ռուսական հյուպատոսներին, ըստ պատկանելույն հանձնելու համար