Showing 532 results

Archival description
Armenian
Advanced search options
Print preview View:

190 results with digital objects Show results with digital objects

Բաբկեն Կյուլեսերյանից (Երուսաղեմի միաբան, Կիլիկիո աթոռակից կաթողիկոս) Արշակ Չոպանյանին

Բաբկեն Կյուլեսերյանը գրում է իր ծավալած բանասիրական գործունեության մասին, Չոպանյանի դեմ եղած հարձակումների, ''Անահիտ'' Ամսագրի դադարեցման, իր համալսարանակ կրթություն ստանալու, իր ծավալած Ազգային-մշակութային գործունեության, Հայկական Հարցի, Պողոս Նուբար Փաշայի, Հայ քաղաքական իրավիճակի, հայ-ֆրանսիական կապերի, Պատերազմի և դրա հետ կապված հարցերի, հայ կամավորների, Ամերիկա իր այցի, իր առղջական վիճակի, անձնական և այլ բնույթի հարցերի մասին:

Բաբկեն Կյուլեսերյանից (Երուսաղեմի միաբան, Կիլիկիո աթոռակից կաթողիկոս) Արշակ Չոպանյանին

Կյուլեսերյանը գրում է Չոպանյանին գոյություն ունեցող գրաքննադատության, թուրքահայերի Կովկաս գաղթելու, պատերազմի, հայկական հարցի, պոլսում կատարված ձերբակալությունների, թուրքիայում տեղի ունեցած հայկական կոտորածների, Ամերիկահայ գաղութի, Չոպանյանի գրական և քաղաքական գործունեության, ''Տավրոս'' ամսագրի գործունեության, Հայկական Հարցի, Պողոս Նուբարի, Պողոս Էսմիրյանի, Տամատյանի, իր ճանապարհորդությունների, Ազգային պատվիրականության և Չոպանյանի գործունեության, Երուսաղեմի կացության և այն ազգային լուսավորության կենտրոն դարձնելու, նոր Հայաստանի հիմնադրման, հայ ժողովրդի ծանր վիճակի, Եղիշե Դուրյանի Երուսաղեմի հայոց պատրիարք ընտրելու, Էջմիածնի կաթողիկոսի ընտրության, հայ դատի վերաբերյալ Ֆրանսիայի վերաբերմունքի, Օրմանյանի և տարբեր այլ հոգևորականների, Խերյանի կտակի մասին:

Բաբկեն Կյուլեսերյանից (Երուսաղեմի միաբան, Կիլիկիո աթոռակից կաթողիկոս) Արշակ Չոպանյանին

Կյուլեսերյանը գրում է Ազգային Պատվիրակությանը, Եղիշե Դուրյան պատրիարքին և Կիլիկիո կաթողիկոսին նամակներ ուղարկելու, իր գիտական գործունեության, Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքի, Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի, տպարանի բարեկարգման, Նյու-Յորքից Երուսաղեմ մեկնելու, Երուսաղեմում Օրմանյանի ''Ազգապատումի'' հրատարակության, ''Սիոն'' ամսագրի հրատարակության և դրա խմբագրական կազմի, դրա հրատարակման վերաբերյալ գրաքննության, Չոպանյանին Երուսաղեմ հրավիրելու, Երուսաղեմի հայոց պատրիարքության վերաշինության հարցում Չոպանյանի դերի, Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում նրա դասավանդման, պատրիարքության կողմից տարվող Կարֆուրյան դատի վերաբերյալ

Բաբկեն Կյուլեսերյանից (Երուսաղեմի միաբան, Կիլիկիո աթոռակից կաթողիկոս) Արշակ Չոպանյանին

Կյուլեսերյանը գրում է Չոպանյանին Օրմանյանի ''Ազգապատումի'' հրատարակության առթիվ գրախոսական գրելու, Սիոն Ամսագրի բովանդակության և Երուսաղեմի հետ կապված հարցերի քննարկման, Երուսաղեմի պատրիարքի գործուենության, իր Կիլիկիո կաթողիկոս ընտրվելու, կարֆուրյան 70-ամյա դատի, ''Սիոնին'' Չոպանյանի աշխատակցության, Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վանքին երկրաշարժի պատճառած վնասների, Եղիշե Դուրյանի հոբելյանի, անձնական հանդիպումներ խնդրելու, Թորգոմ Գուշակյանին` իբրև Երուսաղեմի հայոց պատրիարք ընտրելու, Երուսաղեմի վիճակի, հինա պատրիարքի մահվան տարելիցի, նոր պատրիարքի ընտրության, էջմիածնի կաթողիկոսի հետ կապված խնդիրների, Էջմիածնի կաթողիկոս ընտրելու, անձնական և այլ հարցերի մասին:

Մեսրոպ Նշանյանինց (հետագայում Երուսաղեմի հայոց պատրիարք) Արշակ Չոպանյանին

Նշանյանը գրում է գրական գործերի, Երուսաղեմի հին մատյաններից մի քանի տաղերի արտագրման, խոսում է ապագա կաթողիկոսական ընտրությունների, էջմիածնի մատենադարանի շինարարության դժվարությւոնների, Ֆրիկի տաղերից մեկին վերաբերյալ դիտողության, Պետրոս Դուրյանի մեկ հրատարակության, իր Գրիգոր Դարանաղցի վարդապետի ''Ժամանակագրությունը'' հրատարակության պատրաստելու, Ալեքսանդրի վանքում հայտնաբերված սկաֆանդրի ընդօրինակման աշխատանքները ձեռնարկելու, Պաղեստինյան ճակատում թուրքերի կրած պարտությունների, դաշնակիցների բանակում հայ զինվորների հպարտ մասնակցության, հայ գաղթականների կացության, Արմաշի նախկին սան Տաճատ Կարապետյանի Փարիզ գալու և ուսումը շարունակելու, Եղիշե Դուրյան սրբազանի, նրա Երուսաղեմի պատրիարք ընտրվելու անհրաժեշտության, կարֆուրի դատի ընթացքի, իր եպիսկոպոս ձեռնադրվելու համար Էջմիածին մեկնելու, եկեղեցական գործերի, նոր պատրիարքական ընտրության, Թորգոմ Գուշակյանի հավանական պատրիարք ընտրվելու, Երուսաղեմի կառավարչի հետ իր հանդիպումների, Երուսաղեմում կառուցվելիք նոր մասնաշենքի, Դուրյան մատենաշարի:

Results 11 to 20 of 532