532 Treffer anzeigen

Archivische Beschreibung
Armenisch
Druckvorschau Ansicht:

190 Treffer mit digitalen Objekten Treffer mit digitalen Objekten anzeigen

Կոնդակ Երուսաղեմի Հայոց պատրիարք Զաքարիա արքեպիսկոպոսից Նոր Նախիջևանի Հայոց հոգևոր կառավարության անդամներին

Գրիգոր Պոպովի միջոցով Երուսաղեմի Ս. Աթոռին ուղարկված նվերների համար նվիրատու անձանց կոնդակներ հղելու մասին.

Կոնդակ Երուսաղեմի Հայոց պատրիարք Զաքարիա արքեպիսկոպոսից Նոր Նախիջևանի Հայոց հոգևոր կառավարության անդամներին

Աստրախանաբնակ մշեցի մահտեսի Հակոբ Բարսեղովի կողմից Երուսաղեմի Ս. Հակոբ վանքին նվիրած եկեղեցական զարդերի համար վերջինիս կոնդակ հղելու մասին.

արձանագրություն Ս. Էջմիածնի Սինոդի օրագրությունը

Սինոդը Ալեքսանդրապոլի հաջորդից ստանալով ռուբիա, որը Ղփչաղի վանքի միաբան Անտոն վարդապետը /հանգուցյալ/ կտակել է Լիմ, Կտուց անապատներին, Մշո Ս. Կարապետի և Երուսաղեմի վանքերին, որոշում է հրամայել ծախսարարին, որպեսզի օտարապատկան դրամներին կցի այն.

արձանագրությունՍ.ԷջմիածնիՍինոդիօրագրությունը

Սինոդը ստանալով հին ղրիմեցի վաճառականի կին Լուսպիքի Պետրոսյանի կտակագրի պատճենը, իր ոսկի գոտին Էջմիածնի, Երուսաղեմի և Հին Ղրիմի եկեղեցիներին կտակելու մասին, որոշում է հայտնել, թե ուր է այդ գոտին և Երուսաղեմն ու Հին Ղրիմը ինչքան են ստացել իրենց բաժնի դիմաց

արձանագրությունՍ.ԷջմիածնիՍինոդիօրագրությունը

Սինոդը ստանալով Բեսարաբիայի կոնսիստորիայից Բելցիի վաճառական Հարություն Դավթյանի կտակած գումարների ցուցակը, զանազան վանքերին և եկեղեցիներին, դրան կից ստանալով նաև Էջմիածնին, Երուսաղեմի և Հովհաննու վանքերին հասանելիք 115 ռուբլին, որոշում է Էջմիածնի բաժին 60 ռուբլին հանձնել գանձապետին և մնացյալը ուղարկել փոխարքայի դիվանի դիպլոմատիական բաժնին, Երուսաղեմի և Ս. Հովհաննես – Կարապետի վանքերին հասցնելու համար

արձանագրությունՍ.ԷջմիածնիՍինոդիօրագրությունը

Սինոդը իր ատենապետի պաշտոնակատարից տեղեկանալով, որ հանգուցյալ շուշեցի Հարություն Հակոբյանի` Երուսաղեմի և Նարեկա վանքերին կտակած 29 հոլանդական ոսկին տեղ չի հասցված հավատարիմ ուղևոր չճարվելու պատճառով, որոշում է գանձապետից պահանջել այդ գումարը և ուղարկել փոխարքայի դիպլոմատիական դիվանատան միջոցով

Ergebnisse: 11 bis 20 von 532