Միհրան Սեթյանն ու Մաթևոս Իզմիրյանը քննարկում են Երուսաղեմի ֆինանսական խնդիրների քննության համար հատուկ հանձնաժողով կազմելու անհրաժեշտության մասին: Քննարկում են Երուսաղեմի Հայոց Պատրիարքության ֆինանսական խնդիրները, պարտքի գոյացման պատճառները, Կ. Պոլիս Ղևոնդ վարդապետի կողմից ուղարկված ֆինանսական հաշվետվությունը, կալավածքների գնման և վաճառման հարցերը, քննարկում են զանազան զեղծարարությունների կատարման հարցերը, Միաբանության ներքին խնդիրները: Քննարկում են կուսակցությունների և միաբանության միջև խաղաղություն հաստատելու անհրաժեշտության մասին, ազգային այլ հարցերի մասին: Բանաձևը վերաբերվում է Երուսաղեմի ֆինանսական հարցերի քննությանը, որը ներկայացվել է վարչական ատենապետներին կողմից Ազգային կենտրոնական Վարչության Խառն Ժողովին: Հաշվետվությունը կազմված է Մաթևոս Գայլըճեանը, ով Սուրբ Աթոռի ելմտից տեսուչն է, ներկայացնում է հաշվետվություն կազմված 60 էջից, որը վերաբերվում է Ղևոնդ վարդապետի կողմից կատարված ֆինանսական զեղծարարություններին մանրամասն քննությանը սկսած 1889թ-ից մինչև 1906թ.: