Սինոդը որոշում է կաթողիկոսի տնօրինությանը ներկայացնել Երուսաղեմի Կիրակոս պատրիարքի միջնորդագիրը, Դավիթ ծայրագոյն վարդապետին եպիսկոպոս ձեռնադրելու համար
Ալեքսադրապոլից անլեգալ ճանապարհով Երուսաղեմ փախած երեք քահանաներին ետ վերադարձնելու նպատակով Կովկասի կառավարչապետի կողմից Կ. Պոլսի ռուս դեսպանին դիմելու մասին
Սինոդը իր ատենապետի պաշտոնակատարից տեղեկանալով, որ հանգուցյալ շուշեցի Հարություն Հակոբյանի` Երուսաղեմի և Նարեկա վանքերին կտակած 29 հոլանդական ոսկին տեղ չի հասցված հավատարիմ ուղևոր չճարվելու պատճառով, որոշում է գանձապետից պահանջել այդ գումարը և ուղարկել փոխարքայի դիպլոմատիական դիվանատան միջոցով
Սինոդը որոշում է գործին կցել փոխարքայի դիպլոմատիական դիվանատան գրությունը, առ այն, որ վաճառական Հարություն Դավթյանի` Երուսաղեմի և Ս. Կարապետի վանքերին կտակած գումարները ուղարկված են տեղերի ռուսական հյուպատոսներին, ըստ պատկանելույն հանձնելու համար