Երուսաղեմի հաշվական խնդրի վերաբերյալ բանաձև, ներկայացված վարչական ատենապետների կողմից Ազգային Կենտրոնական վարչության խառն ժողովի մարտի 14-ի նիստի ընթացքում
Սինոդը Ալեքսանդրապոլի հաջորդից ստանալով ռուբիա, որը Ղփչաղի վանքի միաբան Անտոն վարդապետը /հանգուցյալ/ կտակել է Լիմ, Կտուց անապատներին, Մշո Ս. Կարապետի և Երուսաղեմի վանքերին, որոշում է հրամայել ծախսարարին, որպեսզի օտարապատկան դրամներին կցի այն.
Մամբրե վարդապետի կողմից Նոր Նախիջևան քաղաքում և շրջակա հայաբնակ վայրերում Երուսաղեմի Ս. Հակոբ վանքի օգտին կատարած հանգանակության արդյունքների մասին (7571 ռուբլի 50 կոպ. և ոսկեղեն, արշաթեղեն և ակնեղեն` առանց գնահատման)
Սինոդը ստանալով հին ղրիմեցի վաճառականի կին Լուսպիքի Պետրոսյանի կտակագրի պատճենը, իր ոսկի գոտին Էջմիածնի, Երուսաղեմի և Հին Ղրիմի եկեղեցիներին կտակելու մասին, որոշում է հայտնել, թե ուր է այդ գոտին և Երուսաղեմն ու Հին Ղրիմը ինչքան են ստացել իրենց բաժնի դիմաց
Սինոդը որոշում է կաթողիկոսի տնօրինությանը ներկայացնել Երուսաղեմի Կիրակոս պատրիարքի միջնորդագիրը, Դավիթ ծայրագոյն վարդապետին եպիսկոպոս ձեռնադրելու համար