Երուսաղեմի հաշվական խնդրի վերաբերյալ բանաձև, ներկայացված վարչական ատենապետների կողմից Ազգային Կենտրոնական վարչության խառն ժողովի մարտի 14-ի նիստի ընթացքում
Պատրիարքը կաթողիկոսին հայտնում է թուրքական կառավարության դեպի հայերը ունեցած վերաբերմունքի և դրա հետևանքների մասին: Այս առթիվ ազգային և երեցփոխանական ժողովների գործառնությունների մասին: Սրանց դեպի ինքն ունեցած անբարյացակամ վերաբերմունքի և իր գործերի մասին:
Ի պատասխան Երուսաղեմի հայոց պատրիարքի հրավերի, խոստանում է, այցելել: Իր առաջ ծառացած դժվարությունները հաղթահարելուց հետո, խորհուրդ է տալիս ձեռք քաշել հայ և հույն եկեղեցիները միացնելու զուր ջանքերից, մատնանշելով, որ իննը կաթողիկոսների դա չի հաջողվել անել
Սարգիս արք. Ջալալյանը գրում է իր` Պոլիս ժամանելուց առաջ արդեն դիմել էին Բ. Դռան Լատինացոց անիրավության առաջն առնելու համար: Կառավարությունը ընդառաջել էր խնդրանքին և պետական ծախսով նորոգել էր տվել տաճարի առաստաղը և արտոնել Հայոց և Հունաց պատկերները կախելու ըստ հնավանդ սովորության:
Սարգիս արք. Ջալալյանը նշում է տաժանելի ճանապարհորդությունը դեպի Զմուռնիա հասնելը:Գովում է տեղի ժողովրդի ուսումնասիրությունը և այլ բարեմասնությունները: Նշում է նրա քեռայրի և այլոց հետ հանդիպումը: Նշում է և իր առաքելության հաջող հետևանքը: Վերջում շեշտելով Երուսաղեմի ՀԱյոց պատրիարքության ամենօր զարգանալն ու Էջմիածնի կաթողիկոսության ''թուլացումը'' երկյուղ է հայտնում, որ ազգի սիրտը իսպառ կդառնա Երուսաղեմի կողմը:
Գրում է, որ Կաթողիկոսի հրամանով Կ. Պոլիս գալով իմացել է, որ Երուսաղեմի Աթոռի Եգիպտոսում ունեցած կալվածքներն ուզում են խլել ոմանք:Խնդրում է արգելելայդ անիրավությունը: